29.06.2017

ԱԳԲԱ Լիզինգն առաջին անգամ Հայաստանում տրամադրում է կոմերցիոն անշարժ գույքի լիզինգ


Ի՞նչ է սա.

Բոլորովին նոր տեսակի պրոդուկտ կորպորատիվ հաճախորդների համար, որը կփոխարինի երկարաժամկետ վարձակալությունը: Տվյալ լիզինգը կհետաքրքրի այն վարձակալներին, ովքեր ձանձրացել են շուկայում աճող վարձավճարներից. օգտագործելով այս լիզինգը, ժամկետի վերջում նրանք ձեռք կբերեն սեփականության իրավունք: Կոմերցիոն անշարժ գույքի լիզինգն առաջին հերթին հնարավորություն է տալիս լիզինգառուին տարածքի վարձավճարի փոխարեն վճարել լիզինգի վարձավճարը, որն 
իրականում քիչ է տարբերվում տարածքի վարձավճարից, և վերջում դառնալ տվյալ տարածքի սեփականատերը: Չնայած տարածքի սեփականատերը ԱԳԲԱ Լիզինգն է, Վարձակալը կկարողանա ծախսագրել բոլոր տեսակի ծախսերը իր հաշվապահությունում, իսկ արժեքի մեջ ներառված ԱԱՀ-ն հաշվանցել՝ մարումներին զուգահեռ:


Առաջնությունը կտրվի այն ընկերություններին, 

1. որոնք կունենան լավ վարկային պատմություն ինչպես ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկում, այնպես էլ այլ բանկերում,

2. որոնց կողմից ընտրված տարածքները նախատեսված են առաջնային վաճառքների և ընդհանուր օգտագործման համար (խանութ, կրպակ, առևտրային տարածք, բուժ. կլինիկա, ատամնաբուժարան, դեղատուն, ռեստորան, բար, շուկա, ճաշարան, սրճարան, բենզալցակայան, գազալցակայան, ավտոկայանատեղի, լուսանկարչատուն, քիմ. մաքրման կետ, հարսանյաց տուն, վարսավիրանոց, մեծածախ պահեստ և այլն):

 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 24.06.2014թ. 15:53

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87