29.06.2017

Ագրոհաճախորդներին

Լիզինգի առարկա կարող են լինել

 

- Գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ

- Ջերմային պոմպեր, կաթիլային ոռոգման սարքավորումներ

- Արդյունաբերական հոսքագծեր

- Սենդվիչ պանելներով հավաքվող կոնստրուկցիաներ (սառնարաններ, չորանոցներ)

- Այլ տեսակի հիմնական միջոցներ

 

Կարող են դիմել

- Իրավաբանական անձինք

- Անհատ ձեռնարկատերեր

- Ֆիզիկական անձինք

 

Պայմաններ

- Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի

- Կանխավճար՝ սկսած 20% գույքի արժեքից

- Տարեկան տոկոսադրույք՝ սկսած 10%-ից*

- Լիզինգի ժամկետ՝ մինչև 60 ամիս

- Միանվագ միջնորդավճար՝ 0.8% - 1.5% պայմանագրի գումարից

- Պարտադիր տարեկան ապահովագրություն՝ 0.25% - 2.75% (առաջին տարվա համար՝ գույքի ամբողջ արժեքից, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի՝ լիզինգի պայմանագրի մնացորդից)

- Մեկ կամ երկու երաշխավոր (առանց եկամուտը հաստատող տեղեկանքի)

- Մարումները կատարվում են ամսական հավասարաչափ վճարումներով**

 

Մարումները կատարվում են ամսական հավասարաչափ գումարներով և տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի վրա: 

Լիզինգի հաշվարկի օրինակ 

Գույքի արժեք

6 000 000 ՀՀ դրամ

Կանխավճար

900 000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք         

10 %

Լիզինգի ժամկետ

60 ամիս

Ամսական վճարում

108 360 ՀՀ դրամ

Ֆինանսական վարձակալությամբ տրամադրվող գույքի գումարը անկանխիկ եղանակով տրամադրվում է գույքի մատակարար ընկերությանը, որին ընտրել է լիզինգառուն:

 

Առավելություններ

- Գրավի բացակայություն

- Վաղաժամկետ մարելու հնարավորություն՝ առանց տույժերի և տուգանքների

- Լիզինգի պայմանագրի գործողության առաջին և յուրաքանչյուր հաջորդ տարի, ժամկետանց վարձավճար չունենալու դեպքում, տարեկան տոկոսադրույքը կարող է նվազեցվել 0.5%-ով

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Իրավաբանական անձանց համար

- Տնօրենի և բաժնետերերի անձնագրի կամ նույնականացման քարտերի պատճեններ

- Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի պատճեններ

- Մատակարարի կողմից տրամադրվող փոխանցման հաշիվ

- Երաշխավոր(ներ)ի անձնագր(եր)ի կամ նույնականացման քարտ(երի) պատճեն(ներ)

- Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի

 

Ֆիզիկական անձանց համար

- Անձնագրի կամ նույնականացման քարտի տեսածրված տարբերակ

- Եկամուտը հաստատող փաստաթուղթ /բնօրինակ/

- Մատակարարի կողմից տրամադրվող փոխանցման հաշիվ /բնօրինակ/

- Երաշխավոր(ներ)ի անձնագր(եր)ի կամ նույնականացման քարտ(երի) տեսածրված տարբերակ(ներ)

- Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի

 

 

Ֆիզիկական անձանց համար օգտակար տեղեկատվություն.

Ագրո լիզինգի էական պայմանների ընդհանրական թերթիկ

 

 

 

* Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ լիզինգի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ.

 

**Հաճախորդի կողմից տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում չկատարված գումարային պարտավորությունների նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ օրական 0.2%-ի չափով և հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, ինչպես նաև, համաձայն լիզինգի պայմանագրի, Վարձակալը պարտավոր է լիզինգի առարկան վերադարձնել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին: Միևնույն ժամանակ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն իրավունք ունի պահանջել լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարում:

Տույժերի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ.

 



 

 

 

    

 

 

 

 

     

 

 

 

              

 

Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 28.06.2017թ. 17:35

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87