29.06.2017

ՓՄՁ և խոշոր հաճախորդներին

Լիզինգի առարկա կարող են լինել

- Շինարարական և հանքարդյունաբերական սարքավորումներ և տեխնիկա

- Արտադրական և վերամշակման սարքավորումներ և հոսքագծեր

- ՏՏ ոլորտի սարքավորումներ

- Բժշկական սարքավորումներ

- Մարդատար և կիսաբեռնատար տրանսպորտային միջոցներ

- Բեռնատար քարշակներ և կցորդներ

- Կոմերցիոն անշարժ գույք

- Այլ տեսակի ցանկացած հիմնական միջոցներ

 

Կարող են դիմել

- Իրավաբանական անձինք

- Անհատ ձեռնարկատերեր

 

Պայմաններ

- Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի

- Կանխավճար՝ սկսած 20% գույքի արժեքից

- Տարեկան տոկոսադրույք՝ սկսած 7%-ից*

- Լիզինգի ժամկետ՝ մինչև 60 ամիս

- Միանվագ միջնորդավճար՝ 0.5% - 2% պայմանագրի գումարից

- Պարտադիր տարեկան ապահովագրություն՝ 0.16% - 2.75%, (առաջին տարվա համար՝ գույքի ամբողջ արժեքից, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի՝ լիզինգի պայմանագրի մնացորդից)

- Մեկ կամ երկու երաշխավոր (առանց եկամուտը հաստատող տեղեկանքի)

- Մարումները կատարվում են ամսական հավասարաչափ վճարումներով**

 

Մարումները կատարվում են ամսական հավասարաչափ գումարներով և տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի վրա: 

Լիզինգի հաշվարկի օրինակ 

Գույքի արժեք

200 000 000 ՀՀ դրամ

Կանխավճար

40 000 000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք         

10 %

Լիզինգի ժամկետ

60 ամիս

Ամսական վճարում

3 399 527 ՀՀ դրամ

Ֆինանսական վարձակալությամբ տրամադրվող գույքի գումարը անկանխիկ եղանակով տրամադրվում է գույքի մատակարար ընկերությանը, որին ընտրել է լիզինգառուն:

 

Առավելություններ

- Գրավի բացակայություն

- Վաղաժամկետ մարելու հնարավորություն՝ առանց տույժերի և տուգանքների

- Լիզինգի պայմանագրի գործողության առաջին և յուրաքանչյուր հաջորդ տարի, ժամկետանց վարձավճար չունենալու դեպքում, տարեկան տոկոսադրույքը կարող է նվազեցվել 0.5%-ով

- Լիզինգի տրամադրում ՀՀ ամբողջ տարածքում

- Լիզինգի առարկաների ընտրություն ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից

 

Հաշվապահական և հարկային առավելություններ

- Գույքի ձեռքբերման, տեղափոխման, բեռի ապահովագրության, մաքսազերծման աշխատանքների աջակցություն և ներառում լիզինգի պայմանագրում

- Գույքի արժեքի մեջ մտնող ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն 

- Հետաձգված ԱԱՀ-ով լիզինգի հնարավորություն 

- Ամորտիզացիայի հնարավորություն՝ պայմանագրի գործողության ընթացքում

- Տոկոսագումարների ամենամսյա ծախսագրում

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

- Տնօրենի և բաժնետերերի անձնագրերի կամ նույնականացման քարտերի տեսածրված տարբերակներ

- Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի տեսածրված տարբերակներ

- Մատակարարի կողմից տրամադրվող փոխանցման հաշիվ /բնօրինակ/

- Երաշխավոր(ներ)ի անձնագր(եր)ի կամ նույնականացման քարտ(երի) տեսածրված տարբերակ(ներ)

- Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի

 

 

 

* Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ լիզինգի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ.

 

**Հաճախորդի կողմից տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում չկատարված գումարային պարտավորությունների նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ օրական 0.2%-ի չափով և հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, ինչպես նաև, համաձայն լիզինգի պայմանագրի, Վարձակալը պարտավոր է լիզինգի առարկան վերադարձնել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին: Միևնույն ժամանակ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն իրավունք ունի պահանջել լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարում:

Տույժերի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ.

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

   

 

 

               

 

   

   

    

 

 

 

 

Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 28.06.2017թ. 13:33

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87