29.06.2017

Ֆիզիկական անձանց

 ԷՔՍՊՐԵՍ ԱՎՏՈԼԻԶԻՆԳ

 

 Պայմաններ 

 - Արժույթ՝ ՀՀ դրամ

- Կանխավճար՝ սկսած 20% գույքի արժեքից

- Տարեկան տոկոսադրույք՝ 14 %- 16%*

- Լիզինգի ժամկետ՝ մինչև 60 ամիս

- Միանվագ միջնորդավճար՝ 1 % պայմանագրի գումարից

- Պարտադիր տարեկան ապահովագրություն՝ 2.5%, (առաջին տարվա համար՝ գույքի ամբողջ արժեքից, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի՝ լիզինգի պայմանագրի մնացորդից)

- Մեկ կամ երկու երաշխավոր (առանց եկամուտը հաստատող տեղեկանքի)

- Մարումները կատարվում են ամսական հավասարաչափ վճարումներով**

 

  

Էքսպրես ավտոլիզինգի պայմաններում նշված տարեկան անվանական տոկոսադրույքի միջակայքից շատ ավելի ցածր տոկոսադրույք կարող է առաջադրվել հաճախորդին՝ կախված ավտոմեքենայի մակնիշից և, հետևաբար, նշված մակնիշի մատակարարի հետ մշակված ակցիաների պայմաններից:

 

 

 

 ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԼԻԶԻՆԳ

 

  Լիզինգի առարկա կարող են լինել՝

 - Մոտոցիկլետներ

 - Սկուտերներ

 - Ջրային սկուտերներ

 - Ջրային մոտորանավակներ

 - Ձնագնացներ

 - Կվադրոցիկլներ

 - Հեծանիվներ

 - Այլ տրանսպորտային միջոցներ

 - Արևային ջրատաքացուցիչներ

 - Արևային ֆոտովոլտաիկ կայաններ

 - Օդափոխության համակարգեր

 - Այլ սպառողական  նշանակության գույքեր

 

 Պայմաններ  

- Արժույթ՝ ՀՀ դրամ

- Կանխավճար՝ սկսած 20% գույքի արժեքից

- Տարեկան տոկոսադրույք՝ 14 %- 24%*

- Լիզինգի ժամկետ՝ մինչև 84 ամիս

- Միանվագ միջնորդավճար՝ 1 % պայմանագրի գումարից

- Պարտադիր տարեկան ապահովագրություն՝ 0.25% - 1%, (առաջին տարվա համար՝ գույքի ամբողջ արժեքից, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի՝ լիզինգի պայմանագրի մնացորդից)

- Մեկ կամ երկու երաշխավոր (առանց եկամուտը հաստատող տեղեկանքի)

- Մարումները կատարվում են ամսական հավասարաչափ վճարումներով**

 

 

 

Մարումները կատարվում են ամսական հավասարաչափ գումարներով և տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի վրա: 

Լիզինգի հաշվարկի օրինակ 

Գույքի արժեք

2 000 000 ՀՀ դրամ

Կանխավճար

400 000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք         

16 %

Լիզինգի ժամկետ

36 ամիս

Ամսական վճարում

56 251 ՀՀ դրամ

Ֆինանսական վարձակալությամբ տրամադրվող գույքի գումարը անկանխիկ եղանակով տրամադրվում է գույքի մատակարար ընկերությանը, որին ընտրել է լիզինգառուն:

 

 

Առավելություններ

- Լիզինգի հաստատում մեկ օրում

- Համագործակցություն ավելի քան 60 մատակարար ընկերությունների հետ

- Լիզինգի պայմանագրի գործողության առաջին և յուրաքանչյուր հաջորդ տարի, ժամկետանց վարձավճար չունենալու դեպքում, տարեկան տոկոսադրույքը կարող է նվազեցվել 0.5%- ով

- Զեղչեր և նախատեսվող ակցիաներ՝ մատակարարներից

- Պարզեցված փաստաթղթերի ցանկ

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

- Անձնագրի կամ նույնականացման քարտի տեսածրված տարբերակ

- Եկամուտը հաստատող փաստաթուղթ /բնօրինակ/

- Մատակարարի կողմից տրամադրվող փոխանցման հաշիվ /բնօրինակ/

- Երաշխավոր(ներ)ի անձնագր(եր)ի կամ նույնականացման քարտ(երի) տեսածրված տարբերակ (ներ)

- Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի

 

Կարևոր տեղեկատվություն.

Էքսպրես ավտոլիզինգի էական պայմանների ընդհանրական թերթիկ

Սպառողական լիզինգի էական պայմանների ընդհանրական թերթիկ

 

 

* Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ լիզինգի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ.

 

**Հաճախորդի կողմից տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում չկատարված գումարային պարտավորությունների նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ օրական 0.2%-ի չափով և հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, ինչպես նաև, համաձայն լիզինգի պայմանագրի, Վարձակալը պարտավոր է լիզինգի առարկան վերադարձնել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին: Միևնույն ժամանակ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն իրավունք ունի պահանջել լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարում:

Տույժերի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ.

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

   

 

   

  

 

 

Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 28.06.2017թ. 13:17

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87