29.06.2017

Համատեղ ֆինանսավորում ՀՀ դրամով՝ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ և «Գերմանահայկական հիմնադրամ»

«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն ՀՀ Կենտրոնական բանկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում տրամադրում է լիզինգ՝ փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW Բանկի գերմանահայկական ՄՓՄՁ ծրագրով  ներգրավված միջոցներով և ուղղված է զարգացնելու ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում:

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի օգնությամբ հիմնական միջոցներ ձեռք բերող հաճախորդները կստանան մի շարք  առավելություններ՝

 

- Ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ դրամով,

- 14% տարեկան տոկոսադրույք,

- Գույքի ձեռքբերման, տեղափոխման, մաքսազերծման և այլ ծախսերը ներառվում են լիզինգի առարկայի արժեքի, բնականաբար, նաև լիզինգի պայմանագրի մեջ,

- Լիզինգառուն հնարավորություն է ստանում հաշվանցել ԱԱՀ-ն,

- Լիզինգի առարկաների ընտրությունը հնարավոր է ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից,

- Լիզինգի տրամադրումը իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում,

- Լիզինգային պայմանագիրը կնքվում է առանց լրացուցիչ գրավների,

- Դիմողները ներկայացնում են փաստաթղթերի պարզեցված փաթեթ, 

- Մարումների արտոնյալ ժամանակահատված, լիզինգի առարկայի պատվերի փոփոխում,

- Հայտի քննարկման և լիզինգային պայմանագրերի սպասարկման միջնորդավճարներ չկան,

- Վաղաժամկետ մարման դեպքում լիզինգառուն տույժեր և տուգանքներ չի վճարում:

 

«Գերմանահայկական հիմնադրամ»-ը հիմնադրվել է 1998 թվականին՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հիմնարկի նպատակն է՝ աջակցել Հայաստանի ֆինանսական համակարգին' արտաքին և ներքին աղբյուրներից ստացված միջոցները ուղղելով տնտեսության որոշակի հատվածների զարգացմանը:

Եվրոպական Ներդրումային Բանկը հիմնադրվել է Եվրոպական Միության անդամ երկրների կողմից: Հայաստանում այն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ ֆինանսավորելով տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և բնապահպանության ոլորտներում  իրականացվող ծրագրերը, որտեղ ԵՄ-ն էական հետաքրքրություն է ցուցաբերում։

 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 21.10.2015թ. 13:33

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87