|
|
| |
Հունիս, 2009 "Լավագույն գրքույկ" մրցույթի արդյունքները

 |
| 2009թ. հունիսի 5-ին ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվեցին "Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009" մրցույթի արդյունքները:
Վարկային կազմակերպություններից հաղթող էր ճանաչվել ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ-ն:
|
Դեկտեմբեր, 2008 Վարկային Պայմանագիր ՎԶԵԲ-ի հետ

 |
| Ս.թ. դեկտեմբերի 2-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (այսուհետ` ՎԶԵԲ) և ԱԳԲԱ Լիզինգ Վարկային Կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերության (այսուհետ` ԱԳԲԱ Լիզինգ) միջև կնքվեց 8 մլն ԱՄՆդոլարի չափով վարկային պայմանագիր:
|
| Վարկային կազմակերպություններից հաղթող ճանաչվեց ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ
08.07.2008
Լավագույն բացատրական գրքույկ բանկի, ապահովագրական ընկերության և վարկային կազմակերպության մասին
| |
|
|
|
|
|
| |
| |
| |


Դեկտեմբեր, 2008 Վարկային Պայմանագիր ՎԶԵԲ-ի հետ
Ս.թ. դեկտեմբերի 2-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (այսուհետ` ՎԶԵԲ) և ԱԳԲԱ Լիզինգ Վարկային Կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերության (այսուհետ` ԱԳԲԱ Լիզինգ) միջև կնքվեց 8 մլն ԱՄՆդոլարի չափով վարկային պայմանագիր: Նշված գումարի ներգրավումը նորանոր հնարավորություններ է ընձեռում ԱԳԲԱ Լիզինգին` ընդլայնելու իր գործունեության շրջանակները և իրականացնելու իր հիմնական առաքելությունը` Հայաստանի տնտեսության զարգացման ֆինանսավորում:
Սույն պայմանագրի կնքումը ՎԶԵԲ-ի հետ և այն հանգամանքը, որ այս նախագիծը ՎԶԵԲ-ի կողմից լիզինգային ընկերության ֆինանսավորման առաջին փորձն է Հայաստանում` ակնհայտորեն վկայում է ԱԳԲԱ Լիզինգի տարիների ընթացքում կուտակված փորձի, բարձրակարգ լիզինգային ծառայությունների տրամադրման և ընկերության վարկանիշի մասին, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում:
ԱԳԲԱ Լիզինգ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2003թ-ին: Ներկայումս ընկերության հիմնական բաժնետերերն են հանդիսանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, ինչպես նաև Credit Agricole Leasing-ը, որը մտնում է Credit Agricole S. A. խոշոր բանկային խմբի մեջ: ԱԳԲԱ Լիզինգը այդ ընթացքում ձեռք է բերել նշանակալի փորձ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ աժխատանքում:
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը համագործակցում է Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ` ներդրումներ կատարելով փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ոլորտում: Այսպիսով համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ հնարավորություն կտա ԱԳԲԱ Լիզինգին ներդրումներ կատարել տնտեսության տարբեր ճյուղերում` ավելի հաստատելով իր` լիզինգային առաջատար ընկերության դիրքերը ժամանակակից հայաստանյան շուկայում:
|
|
|
|
|