Հունիս,  2009  "Լավագույն գրքույկ" մրցույթի արդյունքները

2009թ. հունիսի 5-ին ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվեցին "Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009" մրցույթի արդյունքները:
Վարկային կազմակերպություններից հաղթող էր ճանաչվել ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ-ն:

  Դեկտեմբեր,  2008  Վարկային Պայմանագիր ՎԶԵԲ-ի հետ

Վարկային Պայմանագիր ՎԶԵԲ-ի հետ
Ս.թ. դեկտեմբերի 2-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (այսուհետ` ՎԶԵԲ) և ԱԳԲԱ Լիզինգ Վարկային Կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերության (այսուհետ` ԱԳԲԱ Լիզինգ) միջև կնքվեց 8 մլն ԱՄՆդոլարի չափով վարկային պայմանագիր:


  Հուլիս,  2008  

Վարկային կազմակերպություններից հաղթող ճանաչվեց ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ
08.07.2008
Լավագույն բացատրական գրքույկ բանկի, ապահովագրական ընկերության և վարկային կազմակերպության մասին

 
 
 
Մեր մասին
Ինչ է լիզինգը
Լիզինգի պայմանները
Ֆինանսական հաշվետվություններ
Կարգավորում
Մեր բաժնետերերը և գործընկերները
Հաճախորդի իրավունքները
Կոնտակտային ինֆորմացիա
   
 
   
 
Նորություններ



  Հունիս,  2009  "Լավագույն գրքույկ" մրցույթի արդյունքները














2009թ. հունիսի 5-ին ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվեցին "Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009" մրցույթի արդյունքները:
Այս մրցույթին հերթական անգամ շեշտադրվում էր ֆինանսական կազմակերպությունների կողմից հասարակությանը տեղեկատվության բացահայտման անհրաժեշտությունը: Այս տարի գրքույկների գնահատման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն ԿԲ աշխատակիցները, այլ նաև սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ասոցիացիաների և ԱՌԿԱ լրատվական գործակալության ներկայացուցիչները: Այսպիսի մեծ ընդգրկվածությունը ապահովել է գնահատականների ավելի մեծ օբյեկտիվություն:
ԱԳԲԱ Լիզինգը ՀՀ ԿԲ կողմից անցկացված Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009 ամենամյա մրցույթին արժանացավ "Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009" և "Լավագույն դիզայն և տեղեկատվության մատուցման ձև ունեցող գրքույկ 2009" կոչումներին:
Մրցույթին ներկայացված էին ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների տեղեկատվական գրքույկները:
ԱԳԲԱ Լիզինգը մշտապես հետևում է իր կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության թարմացմանը, լիարժեք և հավաստի լինելուն, ինչպես նաև հաճախորդների համար ոչ խրթին լեզվով ներկայացմանը: ԱԳԲԱ Լիզինգի կողմից ներկայացվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկները հասանելի են յուրաքանրյուր հաճախորդի համար կազմակերպության Կենտրոնական գրասենյակում և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մասնաճյուղերում: Ինչպես նաև հաճախորդները հնարավորություն ունեն առաջարկվող լիզինգային ծառայությունների պայմանների և սակագների վերաբերյալ լիարժեք և համակողմանի տեղեկատվություն ստանալ ԱԳԲԱ Լիզինգի պաշտոնական կայքում:
ԱԳԲԱ Լիզինգ վարկային կազմակերպությունը շարունակելու է իր հիմնական առաքելությունը ՀՀ-ում, այն է տնտեսության բոլոր ոլորտների ֆինանսավորում` ուշադրություն դարձնելով սպառողների շահերի պաշտպանության հարցերին:








Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:

Թարմացված է` 10.06.2009թ. 11:00
 
     
     
  Fainberg   © 2007 ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ