|
|
| |
Հունիս, 2009 "Լավագույն գրքույկ" մրցույթի արդյունքները

 |
| 2009թ. հունիսի 5-ին ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվեցին "Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009" մրցույթի արդյունքները:
Վարկային կազմակերպություններից հաղթող էր ճանաչվել ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ-ն:
|
Դեկտեմբեր, 2008 Վարկային Պայմանագիր ՎԶԵԲ-ի հետ

 |
| Ս.թ. դեկտեմբերի 2-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (այսուհետ` ՎԶԵԲ) և ԱԳԲԱ Լիզինգ Վարկային Կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերության (այսուհետ` ԱԳԲԱ Լիզինգ) միջև կնքվեց 8 մլն ԱՄՆդոլարի չափով վարկային պայմանագիր:
|
| Վարկային կազմակերպություններից հաղթող ճանաչվեց ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ
08.07.2008
Լավագույն բացատրական գրքույկ բանկի, ապահովագրական ընկերության և վարկային կազմակերպության մասին
| |
|
|
|
|
|
| |
| |
| |


Հուլիս, 2008

Գրեթե բոլոր երկրներում հատուկ ուշադրության է արժանանում ֆինանսական ոլորտում սպառողների շահերի պաշտպանությունը, որն առանձնացվում է ընդհանուր սպառողների շահերի պաշտպանության սխեմայից: Վերջինիս դերի անհրաժեշտության գիտակցումը և ֆինանսական ոլորտում սպառողների շահերի պաշտպանության գործառույթի առանձնացումը պայմանավորված է նրանով, որ ֆինանսական ծառայությունները իրենց բնույթով բարդ են: Բացի այդ, առանձին ֆինանսական կազմակերպությունների կամ ֆինանսական ծառայությունների հանդեպ սպառողների վստահության կորստի դեպքում կարող է վտանգվել ամբողջ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը:
Կենտրոնական բանկը, արձանագրելով այդ խնդրի կարևորությունը, 2007թ ստեղծել է Սպառողների պաշտպանության առանձին բաժին, որը նախապատրաստում է այս ոլորտին առնչվող մեթոդական հիմքերը հետագայում լիարժեք գործունեություն ծավալելու համար:
ԿԲ պարբերաբար ուսումնասիրություններ է անցկացնում բանկերի գլխամասային գրասենյակներում ու մասնաճյուղերում պարզելու, թե վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը որքանով է հասանելի և մատչելի հաճախորդների համար: Հատուկ ուշադրություն է դարձվում հատկապես հրապարակվող գրքույկների վրա:
Այս ոլորտում ֆինանսական կազմակերպությունների աշխատանքները խրախուսելու նպատակով ԿԲ-ն որոշել է պատվոգիր շնորհել լավագույն գրքույկ թողարկած բանկին, ապահովագրական ընկերությանը և վարկային կազմակերպությանը: Այդ նպատակով ԿԲ-ն ձևավորել է մրցութային հանձնաժողով, որն ուսումնասիրել է նշված կազմակերպությունների կողմից թողարկված բոլոր գրքույկները և հետևյալ չափանիշների հիման վրա ընտրել լավագույնին.
Գրքույկի դիզայն այն պետք է պատրաստված լինի որակյալ թղթից , ունենա գրավիչ տեսք, աչքի ընկնի համահունչ գունային համադրություններով և համապատասխան գույանին պատկերներով:
Տեղեկատվության մատուցման ձև. պետք է պարունակի ընթեռնելի տառաչափեր, հասկանալի և մատչելի ձևով տպագրված տեղեկատվություն, ընդգծված վերնագրեր, առանձին բացատրական նշումներ, սպառողին հնարավորինս ծանոթ բառեր և այլն.
Տեղեկատվության բովանդակություն և սահմանված պահանջներին դրա համապատասխանություն գրքույկում պարունակվող տեղեկատվությունը պետք է բավարարի օրեսդրությամբ սահմանված պահանջները.
Գրքույկի հասանելիությունը գրքույկը պետք է սպառողի համար լինի ամբողջությամբ հասանելի: Այն պետք է տեղադրված լինի բանկի այն տարածքային մասերում, որը սպառողի համար լինի հեշտ հասանելի և այնպես ցուցադրված լինի, որ սպառողը հեշտությամբ տեսնի և ձեռք բերի այն: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև թողարկված գրքույկների տպաքանակի վրա:
Ուսումնասիրությունները կատարվել են 2008թ. մայիսին: Ընտրվել են 7 գնահատողներ` Կենտրոնական բանկի տարբեր վարչություններից: Նրանց գնահատականների ամփոփման արդյունքում ընտրվել են լավագույնները.
Բանկերից "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ-Հայաստան" ՓԲԸ,
Վարկային կազմակերպություններից "ԱԳԲԱ Լիզինգ" ՓԲԸ վարկային կազմակերպություն,
Ապահովագրական ընկերություններից "Լոնդոն-Երևան Կօ"ապահովագրական ՍՊԸ
Պատվոգրերը շնորհվեցին ՀՀ ԿԲ խորհրդի անդամ պրն. Վ. Գաբրիելյանի կողմից: ԱԳԲԱ Լիզինգ Վարկային կազմակերպությունը շարունակելու է իր հիմնական առաքելությունը ՀՀ-ում, այն է տնտեսության բոլոր ոլորտների ֆինանսավորումը` մեծ ուշադրություն դարձնելով սպառողների շահերի պաշտպանության հարցերին:
|
|
|
|
|