2009թ. հունիսի 5-ին ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվեցին "Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009" մրցույթի արդյունքները:
Վարկային կազմակերպություններից հաղթող էր ճանաչվել ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ-ն:
Դեկտեմբեր, 2008 Վարկային Պայմանագիր ՎԶԵԲ-ի հետ
Ս.թ. դեկտեմբերի 2-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (այսուհետ` ՎԶԵԲ) և ԱԳԲԱ Լիզինգ Վարկային Կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերության (այսուհետ` ԱԳԲԱ Լիզինգ) միջև կնքվեց 8 մլն ԱՄՆդոլարի չափով վարկային պայմանագիր:
Հուլիս, 2008
Վարկային կազմակերպություններից հաղթող ճանաչվեց ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ
08.07.2008
Լավագույն բացատրական գրքույկ բանկի, ապահովագրական ընկերության և վարկային կազմակերպության մասին
Տրամադրման Ընդհանուր պայմաններ.
Լիզինգի պայմանագրեր ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով
Լիզինգի պայմանագրի տևողությունը մինչև 6-60 ամիս
Լիզինգի պայմանագրի գումարը մինչև 600 000 -150 000 000 ՀՀ դրամ
Կանխավճար գույքի արժեքից 20%
Պայմանագրի տարեկան թանկացում 7-12%
Լիզինգի առարկայի պարտադիր ապահովագրություն
Ամսական հավասարաչափ մարումներ
Լիզինգի տրամադրումը իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով: Ընդ որում, փոխանցումը կատարվում է ոչ թե Լիզինգառուին, այլ հիմնական միջոցի Մատակարար կազմակերպությանը, որին նախօրոք ընտրել է Լիզինգառուն:
Հաճախորդը ունի պայմանագրի ժամկետից շուտ մարման հնարավորություն, սակայն ոչ շուտ քան փաստացի վարձակալության օրվանից 6 ամիս անց, որի պարագայում վճարվում է տույժ մարման օրվա դրությամբ կապիտալի մնացորդի 1% չափով:
Որոշումների ընդունման ժամկետը պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3-5 բանկային օր.
Լիզինգի տրամադրման վերաբերյալ Ռիսկերի կոմիտեի թե դրական և թե բացասական որոշում կայացնելու վրա ազդող գործոնները հետևյալն են.
- Հաճախորդի վարկային պատմությունը,
- ֆինանսական վիճակը և վարկունակությունը,
- մատակարար կազմակերպության մասնագիտացումը և լիզինգի առարկայի դասը,
- ինչպես նաև` թե տվյալ հաճախորդին սպասարկող լիզինգի մասնագետի, և թե Ռիսկերի կոմիտեի անդամներից յուրաքանչյուրի հիմնավորված կարծիքը:
ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ