29.06.2017

GREEN LEASING

«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն, որն ավելի քան 10 տարի ՀՀ լիզինգային շուկայում առաջատար դիրք է գրավում, 2014թ. հենց սկզբից մեկնարկեց իր նոր պրոդուկտը, որն ուղղված էր գլխավորապես հիմնական էներգառեսուրսների խնայմանը: Ավելի կոնկրետ ուսումնասիրելով առկա շուկայի պահանջները՝ ընկերությունն անհրաժեշտ համարեց ֆինանսավորել նոր նախագծեր, որոնք հետամուտ կլինեն տնտեսական օբյեկտների ծախսերի կրճատման, ռեսուրսների օպտիմալ կառավարման և, բացի այդ, շրջակա միջավայրի նկատմամբ հատուկ վերաբերմունքի ձևավորման: Արդյունքում ներկա շուկայի համար յուրօրինակ մի պրոդուկտ մշակվեց և մտավ շուկա, որն անվանվեց «Գրին Լիզինգ»:

«Գրին Լիզինգ» պրոդուկտի նպատակն է՝ էներգախնայող և էներգաէֆեկտիվ սարքավորումների լիզինգը:

Գրին Լիզինգի առարկաների ցանկը բավականին ընդգրկուն է՝

Էներգախնայող սարքավորումներ և համակարգեր (նաև ՏՏ ոլորտի և գրասենյակային սարքավորումներ, որոնք ունեն հատուկ նշաններ էներգոխնայողության մասին),

Արևային ջրատաքացուցիչներ (ինչպես տաք ջրի, այնպես էլ ջեռուցման համար նախատեսված),

Ջերմոցային սարքավորումներ և կաթիլային ոռոգման համակարգեր,

Ռեսուրսներ խնայող և միջավայրը քիչ աղտոտող տրանսպորտային միջոցներ (էլեկտրոմոբիլներ (ըստ մատակարարների առաջարկի), հիբրիդ մեքենաներ (2 և ավելի տեսակի վառելիք օգտագործող մեքենաներ), գազով աշխատող մեքենաներ):

Բիոգազ արտադրող սարքավորումներ (օրգանական մնացորդներից):

«Գրին Լիզինգ» պրոդուկտը հասանելի կլինի ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ բոլոր շրջաններում՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի միջոցով:

«Գրին Լիզինգ» պրոդուկտի լիզինգավորման ֆինանսավորումը սահմանափակ չէ, քանի որ տվյալ պրոդուկտի գծով ներգրավվել են ֆինանսավորման միջոցներ՝ GGF (ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ)-ից և EFSE (ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ)-ից:

Տվյալ պրոդուկտը նախատեսված է ինչպես խոշոր կորպորատիվ հաճախորդների, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկատերերի, բացի այդ, նաև այն ֆիզիկական անձանց համար, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ:



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 28.04.2015թ. 15:50

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87