29.06.2017

Փաթեթավորումը գործի կեսն է

Երևանում տեղի է ունեցել «ԳՈՖՐՈԼԱՅՖ-2015» Հայաստանի և Կովկասի երկրների գոֆրոյի արտադրության հետ կապված հարցերի առաջին միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպվել էր «ԱՐՄԵՆՊԱԿ» ասոցիացիայի և «ԳՈՖՐՈԻՆԴՈՒՍՏՐԻԱ» միջազգային պարբերականի կողմից:

Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների 10 ընկերությունները ներկայացնող ավելի քան 100 ներկայացուցիչներ, որոնց թվում էին՝ ESKO-ն, Astra-links, BHS, ZIKO և այլն, ինչպես նաև առաջատար տեխնիկական համալսարաններ, փաթեթավորող և պոլիգրաֆիկ ոլորտի ներկայացուցիչներ, սննդի արդյունաբերության, գոֆրո-ստվարաթղթի և տարաների արտադրության ոլորտի ներկայացուցիչներ: Ինչպես նշեց «ԱՐՄԵՆՊԱԿ» ասոցիացիայի նախագահ Սուրեն Չիբուխչյանը, Հայաստանի՝ որպես առաջին կոնֆերանսի անցկացման վայրի  ընտրությունը պայմանավորված էր Հարավային Կովկասում երկրի աշխարհաքաղաքական դիրքով: Մեր երկիրը կարող է հանդես գալ որպես Արևմուտքն Արևելքի հետ կապող ուղի և խթանել Ասիայի ու Եվրոպայի երկրների գոֆրո- ստվարաթուղթ արտադրող տարբեր ընկերությունների և սպառողների համագործակցությունը:

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Բազիկյանը նշեց փաթեթավորման կարևորությունը տեղական ապրանքների արտահանման գործընթացում և ներկայացրեց նոր լիզինգային լուծումներ՝ ուղղված գոֆրո-ստվարաթղթի և տարաների արտադրության ոլորտի ներկայացուցիչներին, ինչը հնարավորություն կտա դինամիկ զարգանալ և համապատասխան արտադրանք առաջարկել մշտապես փոփոխվող շուկային:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են տարբեր ընկերությունների ձեռքբերումները, ընդհանուր ոլորտի խնդիրները և այլ երկրների փորձը:

Միջոցառումը եզրափակեց «Գրանդ-Էտիկետ-2015» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը, որտեղ մասնավորապես «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի գործընկեր «Մուսալեռ Տպագրատունը» ՍՊԸ-ն արժանացավ ոսկե մեդալի՝ «Խմիչքների պիտակ» անվանակարգում:

                                                                          



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 20.11.2015թ. 17:21

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87