29.06.2017

Ընկերության նպատակը և առաքելությունը


ԱԳԲԱ Լիզինգ ընկերության հիմնական նպատակներն են՝

  • Օժանդակել տնտեսության բոլոր ոլորտներում գործող մանր և միջին ձեռնարկություններին, գյուղացիական տնտեսություններին՝ ձեռք բերել սարքավորումներ և արտադրական միջոցներ՝ միջին ժամկետի ֆինանսավորման       միջոցով,
  • Դարձնել լիզինգը ՀՀ ֆինանսական շուկայի ամենահաճախակի կիրառվող գործիքը,
  • Ապահովել ՀՀ տնտեսության արտադրության հատվածի զարգացում,
  • Օժանդակել ՀՀ ձեռնարկություններին նորացնել հիմնական միջոցների բազան:

 

 Մեր կազմակերպության ճկուն և պրոֆեսիոնալ մոտեցումը ստեղծում է իրական արժեքներ՝ ապահովելով՝

  • ՀՀ կազմակերպությունների համար՝ զարգացման և ֆինանսավորման կայուն և մրցունակ աղբյուր,
  • Մատակարարների համար` սպառման շուկայի ծավալների ընդլայնում,
  • Մեր թիմի յուրաքանչյուր մասնակցի համար` մշտական մասնագիտական, անձնական և նյութական աճ,
  • Պետության համար` բիզնեսի թափանցիկություն և օրինականություն,
  • Հասարակության համար` տնտեսության զարգացում և բարեկեցության բարձրացում:

 

Մեր կազմակերպությունը գիտակցում է, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը կախված է նախ և առաջ նրանից, թե ովքեր են այնտեղ աշխատում, ինչ արժեքներ նրանք ունեն և ինչպիսին են հարաբերությունները կազմակերպության ներսում:

Լիզինգային գործունեությունը պահանջում է մեր կազմակերպության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների անընդհատ կատարելագործում: Սա է պատճառը, որ «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ում մեծ ուշադրություն է դարձվում որակյալ կադրերի հավաքագրմանը, ուսուցմանը և պահպանմանը:

Մենք գիտակցում ենք, որ շատ կարևոր է հավաքագրել որակյալ կադրեր, սակայն ավելի կարևոր է նրանց պահպանելը:

Սրանք են այն հիմնական պատճառները, որոնց արդյունքում մեզ մոտ ստեղծվում են աշխատանքային հարմարավետ պայմաններ և առողջ կորպորատիվ ոգի` հիմնված փոխօգնության, վստահության, հարգանքի և ստեղծագործական աշխատանքի վրա:

Ընկերությունը մշտապես նպաստելու է ՀՀ-ում լիզինգի օրենսդրական դաշտի զարգացմանը, փորձելու է դարձնել այս պրոդուկտն առավել մրցունակ՝ շուկայի համար և մատչելի՝ տնտեսության բոլոր հատվածները տնտեսվարող սուբյեկտների համար: 

Բացի դրանից, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն շարունակաբար փորձելու է շուկան համալրել լիզինգի նոր տեսակներով՝ դրանով իսկ բավարարելով արդեն իսկ աճող պահանջարկը:



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 09.02.2016թ. 10:00

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87