29.06.2017

«ԱԳԲԱ Լիզինգը»՝ գյուղացու կողքին

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն ս.թ. հոկտեմբերի 4-ին մասնակցել է Լոռու Մարզի Գարգառ գյուղում տեղի ունեցած մրգի փառատոնին:

Միջոցառումը անց է կացվում ամեն տարի, որի գլխավոր հովանավորն է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը:

Ի թիվս տարբեր անակնկալների` «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը, ընկերության անունից նվերներ շնորհեց Լոռու մարզպետարանի կողմից սահմանված ինը անվանակարգերից մեկի՝ «Լավագույն մեքենավար-տրակտորիստ» ճանաչված գյուղացուն: Նա նաև նշեց, որ «ԱԳԲԱ Լիզինգ»-ը, համագործակցելով ավելի քան 150 մատակարարների հետ, մշտապես կանգնելու է գյուղացու կողքին՝ մարզում առաջարկելով ավելի ճկուն լիզինգային լուծումներ,  ինչպես նաև  շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ նման միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետագա գործընթացներում: 

 


 

 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 24.11.2015թ. 16:30

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87