29.06.2017

Առաջին արևային ֆոտովոլտաիկ համակարգի լիզինգը

ԱԳԲԱ Լիզինգը, «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակներում հմտանալով արևային ջրատաքացուցիչների ֆինանսավորման մեջ, այժմ ընդլայնում է գործունեության շրջանակները` իրականացնելով նաև արևային ֆոտովոլտաիկ համակարգերի ֆինանսավորում: Պատահական չէ, որ ֆինանսական շուկայում, ինչպես նաև սպառողական լիզինգի ոլորտում համալրված այս նոր ուղղության առաջին փորձն իրականացվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ պարոն Հայկ Հարությունյանի` որպես ֆիզիկական անձի հետ: Կարևոր է նշել, որ պարոն Հարությունյանի ջանքերով է նաև, որ Հայաստանում այժմ հասանելի է արևի միջոցով ստացվող էլեկտրաէներգիայի արտադրությունն ու լիզինգի միջոցով ֆինանսավորումը` նման շահավետ պայմաններով: Այս հարցում լայնածավալ աշխատանքներ են տարվել Կենտրոնական բանկի հետ, ինչպես նաև իրականացվել են հատուկ մասնագիտացված ֆինանսավորման ֆոնդերի և հնարավոր հաճախորդների ներգրավմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմաններն ու արևային էներգիայի մեծ ներուժը, ինչպես նաև վերջին օրենսդրական փոփոխությունները` վստահորեն կարելի է ասել, որ արևային ֆոտովոլտաիկ պանելների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը զգալիորեն կնպաստի ինչպես շրջակա միջավայրի պահպանմանը, այնպես էլ էլեկտրաէներգիայի ուղղությամբ կատարվող ծախսերի կրճատմանը: Հավատարիմ մնալով «Գրին Լիզինգ» ենթաբրենդի առաքելությանը, որի շրջանակներում իրագործվում են միմիայն էներգախնայող և էներգաարդյունավետ ծրագրեր, ԱԳԲԱ Լիզինգը սկսել է արևային էներգիայի կիրառման մի նոր ուղղության ֆինանսավորում, որը ՀՀ քաղաքացիների և գործող ցանկացած բիզնեսի համար ծախսերի կրճատման և էներգետիկ անկախության մակարդակի բարձրացման լայն հնարավորություններ է ընձեռում:

Ամփոփելով, շնորհակալություն ենք հայտնում պարոն Հարությունյանին` առաջինն այս ֆինանսական պարտավորությունն ստանձնելու ռիսկն իր վրա փորձարկելու համար և համոզված ենք, որ այն հաջողված օրինակ կծառայի տվյալ ուղղության զարգացման գործում:

 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 02.02.2017թ. 12:01

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87