29.06.2017

Ընկերության ստեղծումը

«ԱԳԲԱ Լիզինգ»  վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն առաջին գրանցված մասնագիտացված լիզինգային ընկերությունն է ՀՀ-ում, որը հիմնադրվել է 2003թ. մարտի 30-ին:

Ստորև ներկայացնում ենք Ընկերության ստեղծման նախապատմությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մինչ այդ ֆինանսավորման այս տեսակը գոյություն չուներ, սակայն որը հանդիսանում էր կարևոր ներդրումային լծակ՝ ուղղված ձեռնարկությունների արտադրողականության  բարձրացմանը և հիմնական միջոցների մոդեռնացմանը, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան՝ IFC-ն (IFC-ն հանդիսանում է Համաշխարհային բանկի անդամ), իրականացնելով Միացյալ Ազգերի Կազմակերպության համար շուկայի հետազոտություն, ցանկություն հայտնեց մասնակցել Հայաստանում լիզինգային գործառնությունների իրականացման հնարավորությունների ստեղծմանը: 

Իրականացվեց հսկայական հետազոտական աշխատանք՝ բացահայտելով վերափոխման կարիք ունեցող օրենսդրական դաշտը: Լինելով մասնակից Լիբանանյան լիզինգային ընկերության ստեղծմանը (LLC), IFC-ն դիմում է  ԱՄՆ զարգացման միջազգային գործակալությանը (USAID) և 2001թ. գարնանը առաջարկում է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկային խմբին դառնալ համափայատեր՝ Հայաստանում լիզինգային ընկերության ստեղծման ծրագրում:

Նախնական ուսումնասիրության արդյունքները հանգեցրին տեղական որակյալ գործընկերոջ անհրաժեշտության առկայությանը, որը պետք է ծրագրի հաջողության գրավականը լիներ: Միասնական կարծիքով այդպիսի տեղական գործընկեր հանդիսացավ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն, որն ուներ հարուստ աշխատանքային գործունեության փորձ և ունակություն՝ լիզինգային գործառնություններ իրականացնելու համար:

Հայաստանի Հանրապետության զարգացման համար այս կարևորագույն ծրագրի մասնակիցների համատեղ ջանքերի շնորհիվ «ԱԳԲԱ Լիզինգ»  ընկերությունը պատրաստ էր սկսելու իր գործունեությունը:

ՀՀ ԿԲ կողմից 2003թ. ապրիլի 23-ին տրամադրվեց վարկային կազմակերպության Թիվ 4 լիցենզիան և կազմակերպությունը սկսեց իր գործունեությունը:



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 24.11.2015թ. 15:31

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87