29.06.2017

Լիզինգի շուկայի առաջատար «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունն առաջին անգամ շուկայում առաջարկում է «Սպառողական լիզինգ»՝ ֆիզիկական անձանց: «Էքսպրես ավտոլիզինգի» հետ զուգահեռ, ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք լիզինգով կարող են արդեն ձեռք բերել նաև այլ տեսակի հիմնական միջոցներ, որոնց թվում են՝ հեծանիվներ, արևային ջրատաքացուցիչներ և այլ սպառողական նշանակության գույքեր՝  200 հազարից մինչև 15 մլն ՀՀ դրամ արժողությամբ և 3-ից մինչև 84 ամիս մարման ժամկետով:

Ընկերությունը համագործակցում է ավելի քան 60 տեղական և արտասահմանյան մատակարար ընկերությունների հետ, ինչը հաճախորդին ընտրության լայն հնարավորություն է տալիս:

«Սպառողական լիզինգի» առավելություններից են՝ գրավի բացակայությունը, հայտի ուսումնասիրման արագացված գործընթացը, ինչպես նաև մատակարարների կողմից տարբեր զեղչերը և հատուկ ակցիաները:

Ընկերության հաճախորդամետ և ճկուն քաղաքականությունը թույլ են տալիս մշտապես նոր պրոդուկտներ մշակել՝ ելնելով շուկայի պահանջմունքներից:

***

«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ լիզինգային առաջին ընկերությունը, որը առաջարկում է ֆինանսավորման ունիվերսալ մեխանիզմներ չորս հիմնական խմբերի՝ իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց, ագրոհաճախորդներին, ինչպես նաև ոչ ռեզիդենտ հաճախորդներին՝ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով: 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 28.10.2015թ. 16:35

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87