29.06.2017

Հերթական «Կանաչ Լիզինգը» այլընտրանքային վառելիքի արտադրության ոլորտում

«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն «Գրին Լիզինգ» ենթաբրենդի գործարկման շրջանակներում «Բրիկետ 2015» ՍՊԸ-ին լիզինգով տրամադրել է բրիկետային վառելիք արտադրող նորագույն հոսքագիծ:

Տվյալ տեխնոլոգիան Հայաստանում կիրառվում է առաջին անգամ՝ Արմավիրի մարզում: Այն ունի մի շարք առավելություններ, որոնցից կարելի է նշել շրջակա միջավայրի աղտոտման բացակայությունը: Բոլոր ոչ պիտանի թափոնների, որոնք հանդիսանում են որպես վառելիք,  այրման ընթացքում արտանետվող ծուխը բացակայում է, ինչի պատճառն է վառելիքի մեջ բնական յուղային բաղադրիչների բացակայությունը:

Հոսքագծի գործարկումը «Բրիկետ 2015» ՍՊԸ-ին թույլ կտա ստանալ 5 մ3 փայտային վառելիքին համարժեք ջերմատվություն՝ գրեթե 90% ավելի ցածր ծախսով: 

Նորագույն տեխնոլոգիաների ներդրման, շրջակա միջավայրի պահպանման և ծախսերի կրճատման համատեքստում «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի և «Բրիկետ 2015» ՍՊԸ-ի համագործակցությունը հետագայում կխթանի նորագույն տեխնոլոգիաների գործարկմանը՝ այլ մարզերում: 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 28.12.2015թ. 13:38

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87