29.06.2017

«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն 2015թ. ֆինանսական գործունեության ստուգումն իրականացնելու նպատակով հայտարարում է աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ

 

«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն 2015թ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն իրականացնելու նպատակով հայտարարում է աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ:

Մրցույթն անց է կացվելու 2015թ. ապրիլի 16-ից մայիսի 4-ը:

Մրցույթի հայտերն ընդունվելու են 2015թ. մարտի 23-ից մարտի 26-ը (ներառյալ), յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ը` ք. Երևան, Վ.Սարգսյան 10 շենք, 132-133 հասցեում:

Ֆինանսատնտեսական գործունեության իրականացնող աուդիտորական կազմակերպության հավակնորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

•  Վարկային կազմակերպության կամ բանկի աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, վարկային կազմակերպության կամ բանկի աուդիտի իրականացման 5 տարվա փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և http://firm-rankings.vrlfinancial-news.com կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերության՝ լավագույն 10 աուդիտորական կազմակերպություններ),

•  աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 վարկային կազմակերպության կամ բանկի աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),

•  աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,

•  Միևնույն պատասխանատու աուդիտորը չի կարող իրականացնել Վարկային կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, եթե տվյալ ֆինանսական տարվան նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրել է վարկային կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:

 

Վերոնշյալ չափանիշներին բավարարող հավակնորդները պետք է «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ ներկայացնեն իրենց հայտերը` հետևյալ բովանդակությամբ.

 

•   հավակնորդի տվյալները` անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը.

•   հավակնորդի լիցենզիայի ռեկվիզիտները.

•   հավակնորդի կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.

•   համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և http://firm-rankings.vrlfinancial-news.com կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերության՝ լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների ցանկի մեջ մտնելու մասին տեղեկություն.

•   աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ.

•   պատասխանատու աուդիտորի աշխատանքային փորձի մասին տեղեկություն:

 

Հայտերին կից պետք է ներկայացվեն.

•    աուդիտորական կազմակերպության լիցենզիայի պատճենը.

•   պատասխանատու աուդիտորի միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի (վկայականի) պատճենը.

•   աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթերի (վկայականների) պատճենները կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորումը հաստատող փաստաթղթերի (վկայականների) պատճենները.

•     աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը.

•     աուդիտորական ծառայությունների համար գնառաջարկը:

 

«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն սույն հայտարարության մեջ նշված չափանիշներին բավարարող հավակնորդների ցանկից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրում է արտաքին աուդիտին, որից հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս հետ կնքում է աուդիտորական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն Արտաքին աուդիտը պարտավորվում է «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերության առաջադրանքով 2015թ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով իրականացնել աուդիտորական գործունեություն, իսկ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն պարտավորվում է վճարել դրա դիմաց: Այն դեպքում, երբ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերության կողմից ընտրված հավակնորդը կհրաժարվի «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն հետ կնքել պայմանագիր, վերջինս կստանձնի պարտավորություն՝  «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերության  իրական վնասները փոխհատուցելու համար:

 

Սույն հայտարարությունը հանդիսանում է օֆերտա անելու հրավեր, իսկ հավակնորդների կողմից ներկայացված հայտերը հանդիսանում են օֆերտա «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերությանը:

 

 

«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ

հասցե` 0010, ք. Երևան, Վ.Սարգսյան 10, 132-133

Հեռախոս` (374-10) 31-88-88 (ներքին` 8096)

Էլ.-փոստ՝  leasing@acba.am,

Կայք` http://www.acbaleasing.am



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 05.02.2016թ. 12:14

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87