29.06.2017

Լիզինգի առավելությունները

 

  Լիզինգը, որպես ֆինանսական գործիք լայն հնարավորություններ է ընձեռում տնտեսվարող սուբյեկտներին, մասնավորապես՝ 

  • Լիզինգի  առարկայի  և  Մատակարարի  ընտրության  բացարձակ  իրավունքի տրամադրում վարձակալին,
  • Գույքի  ձեռքբերման,  տեղափոխման,  մաքսազերծման և այլ  ծախսերի  ներառում լիզինգի առարկայի արժեքի, բնականաբար, նաև     լիզինգի պայմանագրի մեջ,
  • Երկարաժամկետ ֆինանսավորում՝ առանց բիզնես-պլաններ պահանջելու,
  • Լիզինգի պայմանագրի կնքում ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով և Եվրոյով,
  • Լիզինգառուի շրջանառու միջոցների տնտեսման հնարավորություն,
  • Լիզինգի առարկաների ընտրություն ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից,
  • Հանրապետության բոլոր մարզերում լիզինգային ծառայությունների մատուցման հնարավորություն,
  • Լիզինգային պայմանագրի կնքում՝ առանց լրացուցիչ գրավների,
  • Փաստաթղթերի պարզեցված փաթեթ, 
  • Գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների ձեռքբերում՝ առանց լրացուցիչ միջոցներ ներգրավելու,
  • Վարձավճարների իրականացում՝ գույքի փաստացի մատակարարումից մեկ ամիս անց,
  • Մարումների արտոնյալ ժամանակահատված, լիզինգի առարկայի պատվերի փոփոխում,
  • Հայտի քննարկման և լիզինգային պայմանագրերի սպասարկման միջնորդավճարների բացակայություն,
  • Անվճար խորհրդատվություն՝ սկսած առաջին զրույցից մինչև լիզինգի պայմանագրերի կնքումը. լիզինգի մասնագետների խորհրդատվական աջակցություն,
  • Ֆինանսավորման հատուկ առաջարկներ և զեղչեր՝ մատակարար կազմակերպություններից,
  • Լիզինգի առարկայի շահագործման և պայմանագրի գործողության ընթացքում առաջացած ծախսերի արտացոլում Լիզինգառուի հաշվապահությունում. ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն՝ մարումներին զուգահեռ:

 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 25.01.2016թ. 13:31

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87