29.06.2017

Մեր ձեռքբերումները

Իր գործունեության սկզբից «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն կողմնորոշված է եղել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը: Մեր նպատակն է օժանդակել մեր հաճախորդների կայացմանը` նրանց հիմնական միջոցների բազայի նորացման միջոցով: 

Ընկերության համար առաջին ձեռքբերումը մեր հաճախորդներն ու մատակարարներն են, նրանց ֆինանսական կայունությունը և նրանց բարեկեցիկ ապագայի ապահովումը:

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն մեծ ուշադրություն է դարձնում նաև որակյալ աշխատուժի հավաքագրմանը, ուսուցմանն ու պահպանմանը: Այսօր կազմակերպության ամենամեծ ձեռքբերումներից է  նրա աշխատակազմը: «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ թիմի անձնակազմը վերապատրաստվել է Ֆրանսիայի  «ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԼԻԶԻՆԳ» ընկերությունում, մասնակցել է Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC) կողմից կազմակերպվող կայուն զարգացման վերաբերյալ սեմինարին  և բազմաթիվ այլ դասընթացների: Այդ սեմինարները մեծապես ազդել են մատուցվող ծառայությունների որակի վրա: Այսօր կազմակերպության աշխատանքը հիմնված է փոխօգնության, հարգանքի և թիմային աշխատանքի վրա:                          

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն հարուստ է նաև իր գործընկերներով:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը սկսվել է հիմնադրման հենց առաջին օրվանից: Համագործակցության պայմանագրի համաձայն «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերը ներգրավում են լիզինգի պորտֆելի ավելի քան 47%-ը: 43 մասնաճյուղերից առավել ակտիվ են Շենգավիթի, Արաբկիրի, Մասիսի և Կոտայքի մասնաճյուղերը:

«Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ & Ֆակտորինգ»–ի աշխատակիցներն ուղիղ կապի մեջ են «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ աշխատակազմի հետ՝ երկու ընկերությունների միջև փորձի փոխանակման նպատակով:

Համագործակցությունն այլ կառույցների հետ.

Լիզինգի գործընթացում «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն համագործակցում է մի քանի այլ կառույցների և, մասնավորապես, պետական կառույցների հետ՝

  1. «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ , «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ, «Ռեսո» ԱՓԲԸ,«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ,
  2. «ԱԿԲԱ Բրոք» ՍՊԸ,
  3. Հարկային տեսչություն և Սպառողների կոմիտե,
  4. Պետավտոտեսչություն,
  5. Գյուղատնտեսության նախարարություն,
  6. Շարժական և անշարժ գույքի կադաստրների կոմիտեներ:

 

Բացի պետական կառույցների հետ համագործակցությունից, լիզինգի ամբողջ գործընթացի ժամանակ «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն մասնակցում է դասընթացների, որոնք կազմակերպվում են կառավարության կամ նրա դոնոր կազմակերպությունների կողմից: Այդ սեմինարների ընթացքում ընկերությունը ձեռք է  բերում ինֆորմացիա նոր բնագավառներում և կարող է նոր լիզինգային գործերի հնարավորություն գտնել: «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի և, մասնավորապես ընկերության գլխավոր տնօրենի անմիջական նախաձեռնությամբ, 2005թ. սկզբին բարելավվեց լիզինգի օրենսդրական դաշտը: «ԱԱՀ-ի մասին» օրենքում կատարվեց փոփոխություն, համաձայն որի ԱԱՀ-ից ազատվեցին՝

  1. Լիզինգային գործունեությունից ստացված տոկոսագումարները,
  2. Այն սարքավորումների լիզինգով տրամադրումը, որոնք ՀՀ սահմանի վրա ազատված են ԱԱՀ-ից:

 

Կատարվեցին մի շարք փոփոխություններ ենթաօրենսդրական ակտերի ոլորտում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիզինգը որպես ֆինանսական գործիք իր առավելությունները դրսևորում է հարկային և հաշվապահական ձևակերպումներում դրանք արտացոլելուց, «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն շարունակում է իր աշխատանքներն ինչպես ընդհանրապես լիզինգի օրենսդրական դաշտի բարելավման, այնպես էլ շուկայի պահանջներին համապատասխան նոր պրոդուկտների մշակման և ներդրման ուղղությամբ: Այսպես, ՀՀ Կառավարության և, մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարության և Միջազգային Ֆինանսական Կորպորացիաների հետ «ԱԱՀ-ի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համատեղ քննարկումներն  արդեն ավարտական փուլերում են գտնվում, որից հետո լիզինգն առավել գրավիչ կդառնա հաճախորդների համար:

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն կարևորում է հարաբերությունները՝ մատակարարների հետ:

«Մատակարար» տերմինը օգտագործվում է, երբ խոսքը գնում է և՛ դիստրիբյուտորների, և՛ ներմուծողների մասին:

Մատակարարների կամ դիստրիբյուտորների հետ հարաբերություններն առաջնային են ինչպես լիզինգային ընկերության, այնպես էլ բիզնեսը զարգացնելու և ռիսկերը ճիշտ գնահատելու համար: Գույքերի պատասխանատուն մշտապես կապի մեջ է մատակարարների հետ՝ լավ հարաբերություններ զարգացնելու և պահպանելու համար: Ընկերության համար ոսկե օրենք է, որպեսզի հաճախորդն ինքն առաջին հերթին ընտրի գույքը, խորհրդակցի մատակարարի հետ, այնուհետև դիմի «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ -ին՝ ստանալու նրա կողմից ֆինանսավորման որոշումը:

2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ -ն համագործակցում էր 75 հայկական և 30 արտերկրյա մատակարարների հետ, որոնցից 70%-ի հետ ուներ համագործակցության պայմանագրեր:

Lիզինգի առարկաներ են ձեռք բերվել Ֆրանսիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Չինաստանից, Թուրքիայից, Իտալիայից, Չեխիայից, Սլովենիայից, Բելգիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից և այլ երկրներից:

Խթանվում է նաև տեղական արտադրողների գործունեությունը:  Այն կազմակերպությունները, որոնք Հայաստանի ներսում արտադրում են հիմնական միջոցներ և դրանք համապատասխանում են սպառողների պահաջներին, կարող են դառնալ «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ մատակարարներ:

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն չի անտեսում նաև բնապահպանական և շրջակա միջավայրին վերաբերող խնդիրները: Դրա վառ օրինակն է ՀԷԿ-երի համար սարքավորումների ներմուծումը և լիզինգով տրամադրումը, որը հանդիսանում է այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուր և որի համար «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն արժանացել է բարձր գնահատականի՝ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC) կողմից՝ որպես կայուն զարգացման սկզբունքներով աշխատող կազմակերպություն:



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 04.02.2016թ. 12:32

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87