29.06.2017

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

 

Դեռևս XIX դարում պատմական Հայաստանի տարածքի մեծ մասում ծնունդ են առնում յուրօրինակ վարկային ընկերություններ: Վերջիններիս կողմից գյուղացիներին սերմի և լծկանի տրամադրման շնորհիվ ապահովվում էր վարի, ցանքի, բերքահավաքի և մյուս աշխատանքների ժամանակին կատարումը: Փոխօգնության վրա հիմնված այդպիսի ընկերությունների մի բացառիկ օրինակ ենք հանդիպում արդեն XX դարի սկզբին` ներկայիս Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում: Այստեղ մի քանի տարի շարունակ վերոհիշյալ սկզբունքով գործում էր սերմացուի բանկ: Նրա սկիզբը դրվել է գյուղի տերտերի նախաձեռնությամբ, երբ մի բերքառատ տարի ունևոր գյուղացիների կողմից կազմավորվեց ցորենի սերմացուի պաշար, որից իրավունք տրվեց օգտվելու գյուղի առավել չունևոր ու կարիքավոր, բայց աշխատասեր գյուղացիներին: 


Խորհրդային կարգերի հաստատման հետ միաժամանակ բանկային համակարգը, մասնավորապես գյուղատնտեսության ֆինանսավորումը, կենտրոնացվեց պետության ձեռքում: Գյուղատնտեսական մթերքների արտադրությունն իրականացվում էր կենտրոնացված պլանային տնտեսության պայմաններում` կոլխոզների և սովխոզների միջոցով:

Բարեփոխումները գյուղատնտեսության ոլորտում սկսվեցին 1991թ. հողի սեփականաշնորհումից, որի արդյունքում հանրապետությունում գործող 938 խոշոր պետական և կոլեկտիվ ձեռնարկությունները տրոհվեցին և ձևավորվեցին փոքր գյուղացիական տնտեսություններ:
Տնտեսությունների փոքր չափերի, մայրաքաղաքից աշխարհագրական հեռավորության, իրացվելի ակտիվների բացակայության, գյուղատնտեսության ոլորտին հատուկ բարձր ռիսկայնության, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի փոքր չափերի և մեծ ծախսատարության հետևանքով առևտրային բանկերը խուսափում էին գյուղատնտեսությունը վարկավորելուց: 

Ելնելով այս հանգամանքներից՝ ստեղծվեց ACBA բանկը: 

Հաշվի առնելով վերոհիշյալը` Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով Եվրամիությունը որոշեց ֆինանսավորել գյուղացիական տնտեսությունների վարկավորման իրականացման հնարավորությունների ուսումնասիրության ծրագիրը, որին հետևեց ACBA բանկի ստեղծումը: 

Այժմ արդեն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն վարկեր և այլ բարձրակարգ բանկային ծառայություններ է տրամադրում գյուղատնտեսության, արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտում զարգացման իրատեսական հեռանկարներ ունեցող անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, ինչպես նաև մատուցում ունիվերսալ բանկային ծառայություններ՝ անհատներին:

Բանկի գործունեության հիմնական նպատակն է՝ օժանդակել Հայաստանի տնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը:

 

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն հանդիսանում է «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի՝ 54% բաժնետոմսերի սեփականատերը: 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 09.03.2015թ. 15:21

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87