29.06.2017

Ս.թ. մարտի 11-ին տեղի ունեցավ «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲ ընկերության և ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի) միջև՝ 2 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի ստորագրման արարողությունը:

 

Մարտի 21, 2016

Մամլո հաղորդագրություն

 

Ս.թ. մարտի 11-ին տեղի ունեցավ «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲ ընկերության և ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի) միջև՝ 2 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի ստորագրման արարողությունը:

Սա արդեն 2-րդ հաջողված համագործակցությունն է «ՎԶԵԲ»-ի հետ, որն այս անգամ ուղղված է  էներգախնայող սարքավորումների և տեխնոլոգիաների լիզինգին, որն իրականացվում է արդեն շուրջ 2 տարի ընկերության կողմից ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակներում:

Այս ֆինանսավորումը հիմնական շահառու հանդիսացող ՓՄՁ-ներին և կորպորատիվ հաճախորդներին  հնարավորություն է ընձեռում օգտվել «Գրին Լիզինգ Cashback»-ով պրոդուկտի առավելությունից, որը ենթադրում է լիզինգի պայմանագրի գումարի 10% -15%-ի հետ վերադարձ շահառուին:

«ՎԶԵԲ»-ի Երևանյան գրասենյակի տնoրեն պարոն Մարկ Դեյվիսը հավաստեց. «Ես բարձր եմ գնահատում «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲ ընկերության կատարած աշխատանքը լիզինգի ոլորտում և համոզված եմ, որ էներգախնայման սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրումն ավելի լայն տարածում կստանա «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ծավալած գործունեության շրջանակներում»:

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն պարոն Արսեն Բազիկյանը նշեց. «Այս պայմանագիրը հանդիսանում է ՎԶԵԲ-ի և ԱԳԲԱ Լիզինգի միջև արդեն հաջողությամբ կնքված շարունակական համագործակցության վկայական, ինչպես նաև սկիզբ է դնում Գրին Լիզինգի շրջանակներում էներգախնայողությանն ուղղված գործունեության է՛լ ավելի փոխշահավետ պայմանների: ԱԳԲԱ Լիզինգն այս և այլ ներգրավված ռեսուրսների հաշվին շարունակելու է իր որդեգրած հաճախորդամետ քաղաքականության շրջանակներում նպաստել թե՛ էներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորմանը և թե՛ շրջակա միջավայրի պահպանությանը»:

«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը և ՎԶԵԲ-ը համագործակցում են վերջինիս Էներգոկրեդիտ ծրագրի շրջանակում, որի նպատակն է տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով վարկեր տրամադրել կորպորատիվ և անհատ օգտատերերին` կովկասյան տարածաշրջանում էներգախնայող և վերականգնվող էներգիայի ներդրումներ և ծրագրեր իրականացնելու համար: Եվրոպական միության Հարևանության ներդրումային ծրագրի հետ համատեղ առաջարկվում է Էներգոկրեդիտ վարկի 10% կամ 15% չափով գումարի վերադարձ` էներգախնայող ներդրման համար: Ավստրիայի Ֆինանսների նախարարության օժանդակությամբ տեղի և միջազգային փորձագետների կողմից տրամադրվում է փորձագիտական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն:

 


 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 15.04.2016թ. 9:28

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87