29.06.2017

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն պայմանագիր կնքեց «ԵՎՐՈ ՏՐԱԿ» ընկերության հետ

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն, կնքելով նման պայմանագիր, նպատակ ունի ՀՀ-ում թարմացնել բեռնատար և ֆունկցիոնալ մեքենաների ավտոպարկերը:

«ԵՎՐՈ ՏՐԱԿ» ընկերությունը հանդիսանում է MAN Truck & Bus AG- ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը մասնագիտացած է ցանկացած տեսակի բեռնատար փոխադրամիջոցների վաճառքում, այդ թվում՝ MAN ինքնաթափերի, բետոնախառնիչների, բետոնասրսկիչների, քարշակների և NEOPLAN ավտոբուսների:

2008թ-ից գործելով հայաստանյան շուկայում, ընկերությունը ձևավորել է բարձր որակավորում ունեցող աշխատակիցներով, ժամանակակից սարքավորումներով հագեցած սպասարկման կենտրոն, որտեղ իրականացվում է մի շարք բեռնատար մեքենաների վերանորոգում և պահեստամասերի վաճառք:

ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցությունը հնարավորություն կընձեռի գործարարներին՝  լիզինգի առավելությունները օգտագործելու և վերոնշյալ տեխնիկաները շուկայում գործող լավագույն ֆինանսավորման պայմաններով ձեռք բերելու համար:



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 25.12.2015թ. 12:05

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87