29.06.2017

GGF (ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ)-ի և «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի արդյունքում ԱԳԲԱ Լիզինգին տրամադրվեց 2 միլիոն դոլարի սահմաններում վարկ, որը ծառայելու է բացառապես մի նպատակի, այն է՝ բոլոր տեսակի այլընտրանքային էներգոէֆեկտիվ սարքավորումների և ռեսուրսների՝ ՓՀԷԿ-երի, արևային ջրատաքացուցիչների, սննդի արտադրությունում լայն կիրառություն ունեցող հոսանքը խնայող օդափոխիչների և սառեցնող սարքավորումների, արդյունաբերական հովացուցիչների, մասնավորապես աէրացիայում օգտագործվող գազի կոմպրեսորների, ինչպես նաև այլ տեսակի վառարանների լիզինգով տրամադրմանը՝ համաձայն  ընկերության գործող և նոր՝ պոտենցիալ հաճախորդների պահանջների:

ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրենի՝ պարոն Ա. Բազիկյանի համոզմամբ, Հիմնադրամի հետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և, համատեղ գործադրված ջանքերի արդյունքում, կնպաստի նոր՝ շատ ավելի մեծ նախագծերի մեկնարկման: Օրինակ, հաջողությամբ տեղաբաշխելով առաջին վարկային պայմանագրով ստացված միջոցները, ընկերությունը վերոնշյալ երկրորդ վարկային պայմանագրի միջոցների տեղաբաշխման համար կուտակել է մեծ փորձ, որի շնորհիվ ձեռնամուխ է եղել նոր բրենդային լուքի ներդրմանը, որը կոչվում է «Green Leasing».



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 06.02.2017թ. 12:11

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87