29.06.2017

Հաշվի առնելով հայաստանյան շուկայի լիզինգային ընկերությունների շարքում առաջատար դիրք ունեցող §ԱԳԲԱ Լիզինգ¦ ՎԿ ՓԲԸ-ի գլխավոր նպատակը, այն է՝ հիմնական միջոցների նորացման միջոցով փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում, ԱԳԲԱ Լիզինգը, իր գործող և նոր՝ պոտենցիալ հաճախորդներին ֆինանսավորման նոր հնարավորությամբ ապահովելու նպատակով վարկային պայմանագիր կնքեց EFSE (ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ)-ի հետ՝ 3 միլիոն դոլարի և 1 միլիոն եվրոյի շրջանակներում:

Նոր ռեսուրսներ ներգրավելու տեսանկյունից EFSE-ի հետ կնքած համաձայնագիրը շատ ավելի ամուր հիմքերի վրա է պահելու ԱԳԲԱ լիզինգի՝ դիվերսիֆիկացված վարկային պորտֆել ունեցող ինքնուրույն գործող կազմակերպության կարգավիճակում մնալու ռազմավարությունը: Պոտենցիալ հաճախորդների պահանջները բավարարելու համար ԱԳԲԱ Լիզինգը շարունակելու է իր հաճախորդներին մատուցել մասնագիտացված լիզինգային ծառայություններ, ներառյալ ձեռքբերումը, առաքումը, մաքսազերծումը և լիզինգով տրամադրվող գույքերի ապահովագրումը: Ավելին, հաջողությամբ տեղաբաշխելով առաջին վարկային պայմանագրով ստացված միջոցները, ընկերությունը նշված երկրորդ վարկային պայմանագրի միջոցների տեղաբաշխման համար ունի կուտակված փորձ, բացի դրանից, նաև ձեռնամուխ է եղել նոր բրենդային լուքի ներդրմանը, որը կոչվում է «Green Leasing»: 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 06.02.2017թ. 12:10

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87