29.06.2017

Կանաչ ճանապարհներ

                                                                              

          Այս անգամ ևս հիմնական միջոցներն արդիականացնելու համար  «Ճանապարհ»ՍՊԸ-ն ֆինանսավորվեց լիզինգային տարբերակով: «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի «Գրին Լիզինգ» /Green Leasing/ ենթաբրենդի շրջանակներում «Ճանապարհ» ՍՊԸ-ին լիզինգով տրամադրվեց Ammann EasyBatch I601 ասֆալտի շարժական գործարան, որը հնարավորություն է տալիս կրճատել ինչպես արտադրական ծախսերը, այնպես էլ ավելի քիչ արտանետումներ է կատարում՝ ի օգուտ շրջակա միջավայրի պահպանման:

          Նոր ձեռք բերված շարժական գործարանը հնարավորություն է տալիս ընկերությանը տեղակայել այն շինհրապարակին մոտ տարածքում և ավելի ինտենսիվորեն ու որակյալ կատարել ասֆալտապատման աշխատանքները:

          Հայաստանյան ճանապարհաշինության ոլորտի առաջատարներից մեկը հետագայում ևս միտված է նոր և էներգախնայող սարքավորումներ ձեռք բերելու համար համագործակցել լիզինգային շուկայի բացարձակ առաջատար «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ -ի հետ:



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 10.02.2016թ. 11:44

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87