29.06.2017

«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Արսեն Բազիկյանը

Համաձայն 27.05.2014թ. «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի թիվ 13 արձանագրության և ՀՀ Կենտրոնական բանկի՝ 04.06.2014թ. հ.1/495-Ա որոշման՝ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Արսեն Բազիկյանը:

Արսեն Վահագնի Բազիկյանը մեծ ներդրում ունի «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպության զարգացման և կայացման գործում:

Արսեն Վահագնի Բազիկյանն աշխատում է ընկերությունում հիմնադրման օրվանից: Մինչ այդ, 1999-2003թթ. աշխատել է Հայգյուղփոխբանկում՝ որպես վարկային մասնագետ, ավագ վարկային մասնագետ, այնուհետև՝ գլխավոր վարկային մասնագետ:

2003թ. դեկտեմբերից աշխատանքի է անցել «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ում՝ որպես լիզինգի գլխավոր մասնագետ:

2004թ. օգոստոսից զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

2014թ. հունիսի 4-ից զբաղեցնում է «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 24.09.2014թ. 11:06

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87